Ագուերոն ամեն ինչ անում է, որպեսզի մասնակցի Ռեալի դեմ հանդիպմանը
«Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն տքնաջան աշխատում է, որպեսզի շուտափույթ վերադառնա խաղադաշտ։
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, 32-ամյա արգենտինացի հարձակվողի ծնկի վիրահատությունն անցել է շատ ավելի լավ, քան սպասվում էր և այսօր Ագուերոն օրը երեք անգամ մարզասրահում մարզվում է, որպեսզի հասցնի վերականգնվել օգոստոսի 7-ին կայանալիք «Ռեալի» դեմ Չեմպոինենրի լիգայի 1/8 եզրափակիչ պատասխան հանդիպմանը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ներկա պահին Ագուերոն մարզվում է հեծանվային սարքերի վրա, իսկ մոտ օրերս կսկսի մարզվել արդեն վազքուղու վրա, սակայն, ամենայն հավանականությամբ, Ագուերոն ամբողջությամբ չի հասցնի ապաքինվել մինչև «Ռեալի» դեմ հանդիպումը, բայց նա հուսով է, որ իր ակումբը դուրս կգա մրցաշարի 1/4 եզրափակիչ և կկարողանա օգնել «Սիթիին»։
Հիշեցնենք, որ Սերխիո Ագուերոն ենթարկել էր վիրահատության «Բյորնլիի» դեմ կայացած խաղից հետո (5։0)։ Այդ խաղում արգենտինացի հարձակվողը վնասել էր ծունկը։
# ԱՊԼ, Բյորնլի, Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ, Սերխիո-Ագուերո