Ագբոնլահոր. «Սուլշերը սխալվեց` հրավիրելով Ռոնալդուին»
Անգլիայի հավաքականի և «Աստոն Վիլլայի» նախկին ֆուտբոլիստ Գաբրիել Ագնոնլահորը կարծում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ամռանը պետք է լքի ակումբը.
«Հավանաբար դուք տեսել եք, թե ինչպես է փոխվել Բրունո Ֆերնանդեշի դերն ակումբում Ռոնալդուի տեղափոխությունից հետո։ Մինչ այդ Բրունոն էր գլխավորը թիմում, սակայն այժմ ամեն ինչ Ռոնալդուի շուրջ է պտտվում։
«Վուլվերհեմպտոնի» դեմ խաղում (0:1) Ռոնալդուն թիմի ավագն էր, սակայն նախքան նրա տեղափոխությունը «Յունայթեդ», սովորաբար Մագուայերի բացակայության պայմաններում ավագի թևկապը կրում էր Ֆերնանդեշը, իսկ այժմ Բրունոն նույնիսկ մնում է պեհաստայինների նստարանին։
Եթե Սուլշերը հետ հայացք գցի իրավիճակին, ապա կհասկանա, որ սխալվել է` Ռոնալդուին հրավիրելով թիմ։
Այո՛, Ռոնալդուն գոլեր է խփում, սակայն դրանք այնպիսի դիրքերից են եղել, որոնք կարող էին խփել նաև Գրինվուդն ու Ռեշֆորդը։ Ես հաջորդ ամռանը բաց կթողնեի Ռոնալդուին։ Թո՛ղ Ռեշֆորդը, Գրինվուդն ու Սանչոն խաղան մասին»,- Ագբոնլահորի խոսքերը մեջբերում է Football Insider-ը։
Հիշեցնենք, որ 2021 թ. օգոստոսին Կրիշտիանու Ռոնալդուն 12 տարվա ընդմիջումից հետո վերադարձավ «Մանչեսթեր Յունայթեդ» և ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 21 խաղում դարձել է 14 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անգլիայի հավաքական, ԱՊԼ, Աստոն Վիլլա, Բրունո Ֆերնանդեշ, Գաբրիել Ագբոնլահոր, Կրիշտիանու-Ռոնալդու, Մանչեսթեր-Յունայթեդ, տրանսֆերներ, Օլե-Գունար-Սուլշեր