Ագբոնլահոր. «Այժմ ավելի լավ է պայմանագիր կնքել Աստոն Վիլլայի, քան Մանչեսթեր Յունայթեդի հետ»
«Աստոն Վիլլայի» և Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գաբրիել Ագբոնլահորը խոսել է Բիրմինգհեմը ներկայացնող ակումբի կիսապաշտպան Ջոն Մաքգինի` «Մանչեսթեր Յունայթեդ» հավանական տեղափոխության մասին.
«Ջոն Մաքգինը պետք է մնա «Աստոն Վիլլայի» կազմում և երբեք չմտածի «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու մասին։
Ես կարծում եմ, որ այժմ ավելի լավ է պայմանագիր կնքել «Աստոն Վիլլայի», քան «Յունայթեդի» հետ։
Ներկա պահին «Մանչեսթեր Յունայթեդն» անկում է ապրում, իսկ «Վիլլան», ընդհակառակը, բարձունքում է։
Ո՞վ է լինելու «Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչը։ Տեսեք, թե նրանց կազմից քանի ֆուտբոլիստի պայմանագիր է լրանում ամռանը. այժմ խաղացողները ցանկանում են հեռանալ «Յունայթեդից»»,- Ագբոնլահորի խոսքերը մեջբերում է TalkSport-ը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աստոն Վիլլա, Գաբրիել Ագբոնլահոր, Մանչեսթեր-Յունայթեդ, Ջոն Մաքգին, տրանսֆերներ