Աբիդալը շարունակում է պաշտպանել Սետիենին․ նա, հնարավոր է, հեռացվի
«Բավարիային» 2։8 հաշվով պատրվելուց հետո «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետիենը, ամենայն հավանականությամբ, կհեռացվի զբաղեցրած պաշտոնից։ Այդ մասին տեղեկացնում է Diaro Sport-ը։
Խաղից հետո այդ մասին է ակնարկել նաև կատալոնացիների նախահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն՝ նշելով, որ «որոշ որոշումներ արդեն կայացված են, իսկ որոշներն էլ՝ դեռ կայացվելու են», սակայն չշտապեց դրանք հրապարակել։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Կիկե Սետիենին դեռևս պաշտոնապես չեն տեղեկացրել իր հեռացման մասին, սակայն ակումբին մոտ կանգնած աղբյուրները հաստատում են, որ մարզիչը գիտի, թե իրականում ինչ է կատարվում։
Այսօր՝ օգոստոսի 16-ին, մարզչի հետ քննարկվելու է պայմանագրի խզման պայմանները։ Նրա հեռացման մասին պաշտոնապես կհայտարարվի մոտ օրերս։
Հաղորդվում է, որ Սետիենի հետ հեռացվելու է նաև «բլաուգրանասի» սպորտային տնօրեն Էրիկ Աբիդալը։ Սույն թվականի հունվար ամսին, երբ «կապտանռնագույնները» գլխավոր մարզչի փնտրտուքների մեջ էին հենց Աբդիալն է առաջարկել Սետիենի թեկնածությունը։ Նշվում է, որ Էրիկ Աբիդալը շարունակում է պաշտպանել Կիկե Սետիենին՝ չնայած «Բավարիայից» կրած պարտությանը։
# Բավարիա, Բարսելոնա, Էրիկ Աբիդալ, Խոսեպ Մարիա Բարտոմեու, Կիկե Սետիեն, Չեմպիոնների-լիգա