ԱԱ-2026. Ռոդրիգոյի գոլը հաղթանակ պարգևեց Բրազիլիային 🎥

ԱԱ-2026. Ռոդրիգոյի գոլը հաղթանակ պարգևեց Բրազիլիային 🎥

07/09/2024 - 11:29

Աշխարհի 2026 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 7-րդ տուրում Բրազիլիայի ազգային հավաքականը տանը մրցել է Էկվադորի թիմի դեմ։

Հանդիպման ընթացքում գրանցվել է դարպասի մեկ գրավում. «պենտակամպիոնները» հաղթել են 1:0 հաշվով։

Դորիվալ Ժունիորի գլխավորած թիմի հաղթական գոլը 30-րդ րոպեին խփել է Մադրիդի «Ռեալի» վինգեր Ռոդրիգոն։

Բրազիլացիները վաստակել են 10 միավոր և ԿՈՆՄԵԲՈԼ-ի գոտու որակավորման փուլում բարձրացել 4-րդ տեղ։ Էկվադորը 8 միավորով 6-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023