ԱԱ-2026. ՈՒԵՖԱ-ի գոտու անցումային փլեյ-օֆֆ-ի զույգերը
Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում` ՖԻՖԱ-ի շտաբ-բնակարանում, կայացավ ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի անցումային փլեյ-օֆֆ-ի վիճակահանությունը։
Կկայանան հետևյալ հանդիպումները.
Ուղի A
Իտալիա – Հյուսիսային Իռլանդիա
Ուելս – Բոսնիա և Հերցեգովինա
Ուղի B
Ուկրաինա – Շվեդիա
Լեհաստան – Ալբանիա
Ուղի C
Թուրքիա – Ռումինիա
Սլովակիա – Կոսովո
Ուղի D
Դանիա – Հյուսիսային Մակեդոնիա
Չեխիա – Իռլանդիա
Բոլոր ուղիների զույգերի հաղթողները միմյանց դեմ կմրցեն եզրափակիչում։
Ուղի A-ում եզրափակիչի տանտերը կլինի Ուելս – Բոսնիա և Հերցեգովինա զույգի հաղթողը, ուղի B-ում` Ուկրաինա – Շվեդիա հանդիպման հաղթողը, ուղի C-ում` Սլովակիա – Կոսովո դիմակայության հաղթողը, իսկ ուղի D-ում` Չեխիա – Իռլանդիա խաղի ուժեղագույնը։
Փլեյ-օֆֆ-ի կիսաեզրափակիչները կկայանան 2026թ. մարտի 26-ին, իսկ պատասխան խաղերը` մարտի 31-ին։ Կխաղարկվի Մունդիալի չորս ուղեգիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, իտալիայի հավաքական, Մունդիալ-2026