ԱԱ-2026-որակավորում. Իռլանդիայի սենսացիոն հաղթանակը Պորտուգալիայի նկատմամբ 🎥
ԱԱ-2026-որակավորում. Իռլանդիայի սենսացիոն հաղթանակը Պորտուգալիայի նկատմամբ 🎥
14/11/2025 - 01:43

Աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի 5-րդ տուրում Իռլանդիայի հավաքականը Դուբլինի «Ավիվա» ստադիոնում 2:0 հաշվով սենսացիոն հաղթանակ տարավ Պորտուգալիայի թիմի նկատմամբ։

Իլռանդացիներից դուբլ գրանցեց «ԱԶ Ալկմարի» հարձակվող Թրեյ Փերոթը` գոլերը խփելով 17-րդ ու 45-րդ րոպեներին։

Հյուրերը 61-րդ րոպեից խաղում էին 10 ֆուտբոլիստով. իռլանդացիների պաշտպան Դարա Օ’Շիին արմունկով հարվածելու համար դաշտից հեռացվեց թիմի ավագ, «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն։

5-րդ տուրում F խմբում ևս մեկ հանդիպում է կայացել.

Հայաստան 0:1 Հունգարիա

Խմբի մրցաշարային աղյուսակն ստացավ հետևյալ տեսքը.

  1. Պորտուգալիա – 10 միավոր
  2. Հունգարիա – 8
  3. Իռլանդիա – 7
  4. Հայաստան – 3

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025