ԱԱ-2026. Շվեդիայի հավաքականի հայտացուցակում փոփոխություն է եղել 📸
ԱԱ-2026. Շվեդիայի հավաքականի հայտացուցակում փոփոխություն է եղել 📸
31/05/2026 - 00:41

Հերման Յոհանսոնն ընդգրկվել է Շվեդիայի ազգային հավաքականի` ԱԱ-2026-ի համար նախատեսված հայտացուցակում, հայտնում է ՇՖՄ մամուլի ծառայությունը։

ՄԼՍ-ը ներկայացնող «Դալասի» կիսապաշտպանը հայտացուցակում փոխարինել է «Յուվենտուսի» պաշտպան Էմիլ Հոլմին։

Հոլմը մկանային վնասվածք է ստացել ու խաղադաշտից կբացակայի մի քանի շաբաթ։

Շվեդները նախքան Մունդիալը հունիսի 1-ին ընկերական հանդիպում կանցկացնեն Նորվեգիայի, իսկ հունիսի 4-ին` Հունաստանի հետ։

Գրեհեմ Փոթերի գլխավորած թիմն աշխարհի առաջնության F խմբում հունիսի 15-ին կմրցի Թունիսի, հունիսի 20-ին` Նիդերլանդների, իսկ հունիսի 26-ին` Ճապոնիայի հավաքականի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026