ԱԱ-2026. Հայաստանի հավաքականի մրցակիցները որակավորման փուլում 📸
Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում` ՖԻՖԱ-ի շտաբ-բնակարանում, կայացավ աշխարհի 2026 թ. առաջնության ՈՒԵՖԱ-ի գոտու որակավորման փուլի վիճակահանությունը։
Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվեց F խմբում և կմրցի Ազգերի լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչի Պորտուգալիա – Դանիա դիմակայության հաղթողի, Հունգարիայի ու Իռլանդիայի թիմերի դեմ։
Խմբում առաջին հորիզոնականը զբաղեցրած հավաքականը կնվաճի աշխարհի առաջնության խմբային փուլի ուղեգիր, իսկ երկրորդ տեղը զբաղեցրած թիմը պայքարը կշարունակի անցումային փլեյ-օֆֆ-ում։
Հայաստանի հավաքականի որակավորման փուլում պայքարը կսկսի 2025 թ. սեպտեմբերին։ Խաղացանկը կհաստատվի ավելի ուշ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
