ԱԱ-2026. ԿԴՀ-ի հավաքականի հայտացուցակը 📸
ԱԱ-2026. ԿԴՀ-ի հավաքականի հայտացուցակը 📸
21/05/2026 - 09:54

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սեբաստյեն Դեսաբրը հրապարակել է ԱԱ-2026-ի համար նախատեսված հայտացուցակը։

Դարպասապահներ` Թիմոտի Ֆայուլու («Նոա», Հայաստան), Մատյո Էպոլո («Ստանդարդ», Բելգիա), Լիոնել Մպասի («Հավր», Ֆրանսիա)։

Պաշտպաններ` Դիլան Բատուբինսիկա («Լարիսա», Կիպրոս), Ռոկի Բուշարի («Հիբերնիան», Շոտլանդիա), Ժեդեոն Կալուլու («Արիս Լիմասոլ», Կիպրոս), Սթիվ Կապուդի («Վիձև», Լեհաստան), Ժորիս Կայեմբե («Գենկ», Բելգիա), Արթուր Մասուակու («Լանս», Ֆրանսիա), Շանսել Մբեմբա («Լիլ», Ֆրանսիա), Աքսել Տուանզեբե («Բարնլի», Անգլիա), Արոն Վան-Բիսակա («Վեսթ Հեմ», Անգլիա)։

Կիսապաշտպաններ` Թեո Բոնգոնդա («Սպարտակ Մոսկվա», Ռուսաստան), Գայել Կակուտա («Լարիսա»), Էդո Կայեմբե («Ուոթֆորդ», Անգլիա), Նաթանայել Մբուկու («Մոնպելյե», Ֆրանսիա), Սամուել Մուտուսամի («Ատրոմիտոս», Հունաստան), Նգալայել Մուկաու («Լիլ»), Շառլ Պիկել («Էսպանյոլ», Իսպանիա), Նոա Սադիքի («Սանդեռլենդ», Անգլիա)։

Հարձակվողներ` Մեշակ Էլիա («Ալանիասպոր», Թուրքիա), Բրայան Չիպենգա («Կաստելիոն», Իսպանիա), Սեդրիկ Բակամբու («Բետիս», Իսպանիա), Սիմոն Բանզա («Ալ Ջազիրա», ԱՄԷ), Ֆիստոն Մայելե («Պիրամիդս», Եգիպտոս), Յոհան Վիսա («Նյուքասլ», Անգլիա)։

Թիմոտի Ֆայուլուն դարձավ Հայաստանի առաջնությունը ներկայացնող առաջին ֆուտբոլիստը, որն ընդգրկվել է Մունդիալի հայտացուցակում։

«Ընձառյուծները» նախքան աշխարհի առաջնությունը հունիսի 3-ին ընկերական հանդիպում կանցկացնեն Դանիայի, իսկ հունիսի 9-ին` Չիլիի հետ։

ԿԴՀ-ն ԱԱ-2026-ի K խմբում հունիսի 17-ին կմրցի Պորտուգալիայի, հունիսի 24-ին` Կոլումբիայի, իսկ հունիսի 28-ին` Ուզբեկստանի հետ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026