ԱԱ-2026. Խմբային փուլի ուղեգիր նվաճած առաջին հավաքականը 🎥
Աշխարհի 2026 թ. առաջնության Ասիայի գոտու որակավորման երրորդ փուլում Ճապոնիայի հավաքականը սեփական դաշտում մրցել է Բահրեյնի դեմ։
«Սամուրայները» Դայիչի Կամադայի ու Տակեֆուսա Կուբոյի գոլերի շնորհիվ հաղթել են 2:0 հաշվով։
Ճապոնիան C խմբում վաստակել է 19 միավոր, զբաղեցնում է առաջին տեղը և որակավորկան երրորդ փուլի ավարտից երեք տուր առաջ նվաճել է ԱԱ-2026-ի խմբային փուլի ուղեգիր։
Հաձիմե Մորիյասուի գլխավորած թիմն առաջինն է որակավորման փուլի միջոցով նվաճել մրցաշարի ուղեգիր։
Նշենք, որ Ճապոնիան աշխարհի առաջնությունում նորամուտը նշել է 1998 թ. և դրանից ի վեր երբեք բաց չի թողել քառամյակի գլխավոր ստուգատեսը։ «Սամուրայները» մրցաշարին կմասնակցեն 8-րդ անգամ անընդմեջ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից