ԱԱ-2026-ի որակովորում. Դեպայը փայլում է, Նիդերլանդները գոլառատ խաղում հաղթեցին Լիտվիային 🎥
Նիդերլանդների ազգային հավաքականն աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական ընտրական մրցաշարի G խմբի 5-րդ տուրում հյուրընկալվելիս 3:2 հաշվով հաղթեց Լիտվայի թիմին։
«Նարնջագույնները» Մեմֆիս Դեպայի ու Քվինտեն Թիմբերի գոլերի շնորհիվ 33-րդ րոպեին երկու գնդակի առավելություն ստացան։
Թվում էր, թե Ռոնալդ Կումանի սաները հեշտ հաղթանակ կտանեն, բայց տանտերերը նախքան ընդմիջում շատ անսպասելի հավասարեցրին հաշիվը. լիտվացիներից աչքի ընկան Գվիդան Գինեյտիսն ու Էդվինաս Գիրդվայինիսը։
Երկրորդ խաղակեսում նիդերլանդցիները կրկին մեծ ճնշում էին գործադրում ու, ի վերջո, 64-րդ րոպեին Դեպայի ջանքերով հաղթանակ կորզեցին։ 31-ամյա հարձակվողը դուբլ գրանցեց։
Նիդերլանդները 10 միավորով G խմբի առաջատարն է։ Լիտվիան 3 միավորով 4-րդ տեղում է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am