ԱԱ-2026-ի որակավորում. Օբամեյանգի անտավատալի բենեֆիսն ու Գաբոնի թրիլերային հաղթանակը 🎥
Աշխարհի 2026թ. առաջնության աֆրիկյան գոտու ընտրական մրցաշարի F խմբի 9-րդ տուրում Գաբոնի ազգային հավաքականը հյուրընկալվելիս 4:3 հաշվով թրիլերային հաղթանակ է տարել Գամբիայի թիմի նկատմամբ։
Գաբոնցիներից անհավատալի բենեֆիս է կազմակերպել 36-ամյա անվանի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը, որը պոկեր է գրանցել` խփելով իր թիմի բոլոր գոլերը։
Օբամեյանգը 85-րդ րոպեին նաև երկրորդ դեղին քարտն է ստացել ու հեռացվել դաշտից։
Տանտերերից դուբլ է ձևակերպել Ադամա Սիդիբեն, մեկ անգամ էլ աչքի է ընկել Յակուբա Մինթեն։
Գաբոնը F խմբում 22 միավորով երկրորդ տեղում է ու, մեծ հավանականությամբ, դուրս կգա աֆրիկյան գոտու ընտրական մրցաշարի հատուկ փլեյ-օֆֆ։
Փլեյ-օֆֆ-ին կմասնակցեն այս ընտրական մրցաշարի 9 խմբերում երկրորդ տեղը զբաղեցրած լավագույն չորս հավաքականները։ Գաբոնն այդ ցուցանիշով այժմ լավագույն արդյունքն ունի։
Փլեյ-օֆֆ-ի հաղթողը կնվաճի միջմայրցամաքային անցումային հանդիպում անցկացնելու իրավունք` շարունակելով պայքարը Մունդիալի ուղեգրի համար։
Գամբիան 10 միավորով չորրորդն է խմբում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Գաբոնի հավաքական, Գամբիայի հավաքական, Մունդիալ-2026, Յակուբա Մինթե, Պիեր-Էմերիկ-Օբամեյանգ