ԱԱ-2026-ի որակավորում. Վրաստանը փայլում է` խոշոր հաշվով հաղթելով Բուլղարիային 🎥

ԱԱ-2026-ի որակավորում. Վրաստանը փայլում է` խոշոր հաշվով հաղթելով Բուլղարիային 🎥

07/09/2025 - 19:02

Վրաստանի ազգային հավաքականը եվրոպական ընտրական մրցաշարի E խմբի երկրորդ տուրում սեփական դաշտում 3:0 հաշվով հաղթեց Բուլղարիային։

Թբիլիսիի Բորիս Պայչաձեի անվան ստադիոնում կայացած խաղում Վիլի Սանյոլի գլխավորած թիմից մեկական գոլ խփեցին Խվիչա Կվարացխելիան, Նիկա Գագնիձեն ու Ժորժ Միկաուտաձեն։

Վրացիներն առաջին հաղթանակը տարան ու երկրորդ տեղում են, Բուլղարիան միավոր չունի և վերջինն է` չորրորդը։

E խմբում կկայանա ևս մեկ խաղ.

Թուրքիա – Իսպանիա` 7.09, 22:45

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023