ԱԱ-2026-ի որակավորում. Պորտուգալիան համառ պայքարում հաղթել է Հունգարիային 🎥
Աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական ընտրական մրցաշարի F խմբի երկրորդ տուրում Պորտուգալիայի ազգային հավաքականը մրցակցի դաշտում 3-2 հաշվով հաղթել է Հունգարիայի թիմին։
Տանտերերից 21-րդ րոպեին հաշիվը բացել է Բարնաբաշ Վարգան, սակայն Բեռնարդու Սիլվան 36-րդ րոպեին հավասարեցրել է հաշիվը։
58-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն աչքի է ընկել 11-մետրանոցից` առաջ մղելով պորտուգալացիներին։
84-րդ րոպեին Վարգան դուբլ է գրանցել` լուսատախտակին վառելով 2:2 հաշիվը։
Թվում էր, թե հունգարացիները ոչ-ոքի կկորզեն, բայց ընդամենը 2 րոպե անց հյուրերը նպաստավոր դիրքում խլել են գնդակն ու հակագրոհի արդյունքում Ժոաու Կանսելուն ծանր պայքարում հաղթանակ է պարգևել Պորտուգալիայի հավաքականին։
Այս խմբում ևս մեկ հանդիպում է կայացել երկրորդ տուրում.
Խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.
- Պորտուգալիա – 6 միավոր
- Հայաստան – 3
- Հունգարիա – 1
- Իռլանդիա – 1