ԱԱ-2026-ի որակավորում. Շվեդիան շարունակում է ձախողվել` կրկին պարտվելով Կոսովոյին 🎥
Աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի B խմբի չորրորդ տուրում Շվեդիայի ազգային հավաքականը սեփական դաշտում 0:1 հաշվով պարտվեց Կոսովոյին։
Հանդիպման միակ գոլը 32-րդ րոպեին խփեց Ֆիսնիկ Ալսանին։
Ֆրանկով Ֆոդայի գլխավորած թիմը շվեդներին հաղթել (2:0) էր նաև ընտրական մրցաշարի առաջին տուրում։
Չորրորդ տուրում B խմբում ևս մեկ հանդիպում է կայացել.
Սլովենիա 0:0 Շվեյցարիա
Խմբի մրցաշարային աղյուսակն այժմ հետևյալ տեսքն ունի.
- Շվեյցարիա – 10 միավոր
- Կոսովո – 7
- Սլովենիա – 3
- Շվեդիա – 1
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am