ԱԱ-2026-ի որակավորում. Հայաստանի հավաքականի հայտացուցակը
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է ԱԱ-2026-ի եվրոպական ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպումների համար նախատեսված հայտացուցակը։
Հրավիրվել են հետևյալ ֆուտբոլիստները.
Դարպասապահներ -Հենրի Ավագյան («Փյունիկ»), Օգնյեն Չանչարևիչ («Նոա»), Արսեն Բեգլարյան («Արարատ-Արմենիա»)։
Պաշտպաններ – Կամո Հովհաննիսյան, Էդգար Գրիգորյան (երկուսն էլ` «Արարատ-Արմենիա»), Սերգեյ Մուրադյան («Նոա»), Ստյոպա Մկրտչյան («Օսիեկ», Խորվաթիա), Էդգար Փիլոյան, Էրիկ Սիմոնյան (երկուսն էլ` «Ուրարտու»), Գերոգի Հարությունյան («Պուշկաշ Ակադեմիա», Հունգարիա), Նաիր Թիկնիզյան («Ցրվենա Զվեզդա», Սերբիա), Դավիդ Դավդիյան («Ռոտոր», Ռուսաստան)։
Կիսապաշտպաններ – Նարեկ Աղասարյան («Ուրարտու»), Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար», Ռուսաստան), Ուգուչուկվու Իվու («Ռուբին», Ռուսաստան), Կարեն Նալբանդյան («Ալաշկերտ»), Կարեն Մուրադյան («Արարատ-Արմենիա»)։
Հարձակվողներ – Լուկաս Սելարայան («Բելգրանո», Արգենտինա), Հրանտ-Լեոն Ռանոս («Բորուսիա Մյոնխենգլադբախ», Գերմանիա), Տիգրան Բարսեղյան («Սլովան», Սլովակիա), Արթուր Միրանյան («Բնեյ Սախնին», Իսրայել), Ժիրայր Շաղոյան, Արթուր Սերոբյան (երկուսն էլ` «Արարատ-Արմենիա»), Վահան Բիչախչյան («Լեգիա», Լեհաստան), Էդգար Սևիկյան («Ակրոն», Ռուսաստան)։
Հայաստանի հավաքականը մարզական հավաքը կսկսի հոկտեմբերի 6-ին։
Եղիշե Մելւքյանի գլխավորած թիմն աշխարհի 2026թ. եվրոպական ընտրական մրցաշարի F խմբում հոկտեմբերի 11-ին Բուդապեշտում կմրցի Հունգարիայի թիմի դեմ, իսկ հոկտեմբերի 14-ին Դուբլինում կհանդիպի Իռլանդիային։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Եղիշե Մելիքյան, Հայաստանի-հավաքական, Մունդիալ-2026