ԱԱ-2026-ի որակավորում. Հայաստանը ջախջախիչ պարտություն կրեց Պորտուգալիայից 🎥

ԱԱ-2026-ի որակավորում. Հայաստանը ջախջախիչ պարտություն կրեց Պորտուգալիայից 🎥

06/09/2025 - 21:49

Հայաստանի ազգային հավաքականն ԱԱ-2026-ի եվրոպական ընտրական մրցաշարի F խմբի առաջին տուրում Երևան Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում 0:5 հաշվով պարտություն կրեց Պորտուգալիայի թիմից։

Մրցակցից դուբլ գրանցեցին Կրիշտիանու Ռոնալդուն ու Ժոաու Ֆելիքսը, մեկ գոլ էլ խփեց Ժոաու Կանսելուն։

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը որակավորկան փուլում հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 9-ին ու Երևանում կընդունի Իռլանդիայի հավաքականին։ Հանդիպումը կմեկնարկի 20:00-ին։

Խմբի առաջին տուրի մյուս խաղում 22:45-ից միմյանց դեմ կմրցեն Իռլանդիայի ու Հունգարիայի հավաքականները։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023