ԱԱ-2026-ի որակավորում. Իսլանդիան սենսացիոն ոչ-ոքի գրանցեց Ֆրանսիայի հետ 🎥
Աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի D խմբի չորրորդ տուրում Ֆրանսիանի ազգային հավաքականը մրցակցի դաշտում չկարողացավ հաղթել Իսլանդիայի թիմին. գրանցվեց գոլառատ ոչ-ոքի` 2:2։
«Եռագույնները» հանդիպման գրեթե ամբողջ ընթացքում տոտալ առավելություն ունեին։ Դիդիե Դեշամի գլխավորած թիմը գնդակին տիրում էր ժամանակի 70 տոկոսը, կատարեց 20 հարված, 9-ը` դիպուկ, բայց չհաջողվեց հաղթանակ կորզել։
«Վիկինգների» երկու դիպուկ հարվածն էլ վերածվեց դարպասի գրավման։
Արնար Գունլաուգսոնի գլխավորած թիմից աքչի ընկան Վիկտոր Պալսոնն ու Քրիստիան Հլինսոնը, ֆրանսիացիների գոլերը խփեցին Քրիստոֆեր Նկունկուն և Ժան-Ֆիլիպ Մատետան։
Հանդիպման հերոսներից դարձավ նաև իսլանդացիների դարպասապահ Էլիաս Օլաֆսոնը` կատարելով 6 սեյվ։
Ֆրանսիան 10 միավորով D խմբի առաջատարն է, Իսլանդիան 4 միավորով երրորդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am