ԱԱ-2026-ի որակավորում. Իռլանդիան թրիլերային ոչ-ոքի է կորզել Հունգարիայից 🎥
Աշխարհի 2026 թ. առաջնության եվրոպական ընտրական մրցաշարի F խմբի առաջին խաղում Իռլանդիայի ազգային հավաքականը սեփական դաշտում մեծ դժվարությամբ ոչ-ոքի է գրանցել Հունգարիայի թիմի դեմ խաղում` 2:2։
Դուբլինի «Ավիվա» ստադիոնում կայացած խաղում հյուրերը արդեն երրորդ րոպեին Բարնաբաշ Վարգայի ջանքերով բացել են հաշիվը, իսկ 15-րդ րոպեին Ռոլանդ Շալայը կրինապատկել է իր թիմի առավելությունը։
«Կանաչներից» 49-րդ րոպեին Էվան Ֆերգյուսոնը կրճատել է հաշիվը, իսկ 52-րդ րոպեին Շալայի կարմիր քարտից հետո նաև քանակական առավելություն են ստացել։
Իռլանդացիները մինչև խաղավերջ մեծ ճնշում էին գործադրում և, ի վերջո, հասել են իրենց նպատակին. Ադամ Այդան 90+3-րդ րոպեին Հեյմիր Հադլգրիմսոնի գլխավորած թիմին փրկել է պարտությունից։
Հիշեցնենք` այս խմբում է նաև Հայաստանի ազգային հավաքականը, որն առաջին խաղում Երևանում 0:5 հաշվով պարտվել է Պորտուգալիայի թիմին։
Երկրորդ տուրում կկայանան հետևյալ խաղերը.
Հայաստան – Իռլանդիա` 9.09, 20:00
Հունգարիա – Պորտուգալիա` 9.09, 22:45
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am