ԱԱ-2026-ի որակավորում. Բոսնիան ֆանտաստիկ գոլի շնորհիվ հաղթեց Ռումինիային 🎥
ԱԱ-2026-ի որակավորում. Բոսնիան ֆանտաստիկ գոլի շնորհիվ հաղթեց Ռումինիային 🎥
16/11/2025 - 01:54

Աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի H խմբի 5-րդ տուրում Բոսնիա և Հերցեգովինանի ազգային հավաքականը սեփական դաշտում 3:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Ռունինիայի նկատմամբ։

Հյուրերից հաշիվը 17-րդ րոպեին բացեց Դանիել Բիրլիջան, որին բոսնիացիները 49-րդ րոպեին պատասխանեցին 39-ամյա վետերան հարձակվող Էդին Ջեկոյի դիպուկ հարվածով։

Ռումինացիները Դենիս Դրեգուշի խախտումից հետո կոպտագույն խախտումից հետո մնացին 10 ֆուտբոլիստով։

Ստանալով քանակական առավելություն` Սերգեյ Բարբարեզի գլխավորած թիմը 80-րդ րոպեին հաղթանակի նժարը թեքեց իր կողմը. հեռահար ֆանտատսիկ հարվածով աչքի ընկավ Էսմիր Բայրակտարևիչը։ 90+4-ին էլ հանդիպման վերջակետը դրեց Հարիս Տաբակովիչը։

5-րդ տուրում H խմբում ևս մեկ հանդիպում է կայացել.

Կիպրոս 0:2 Ավստրիա

Մրցաշարային աղյուսակն այժմ ունի հետևյալ տեսքը.

  1. Ավստրիա – 18 միավոր
  2. Բոսնիա և Հերցեգովինա – 16
  3. Ռումինիա – 10
  4. Կիպրոս – 8
  5. Սան Մարինո – 0

Բոսնիան հաղթանակի շնորհիվ ապահովեց տեղը նվազագույնն անցումային փլեյ-օֆֆ-ում, իսկ վերջին տուրում կմրցի խմբի առաջատար Ավստրիայի հավաքականի դեմ։

Հանդիպման մյուս գոլերը` քիչ անց

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025