ԱԱ-2026. Բահրեյնը մատուցեց օրվա գլխավոր անակնկալը` հաղթելով Ավստրալիային 🎥
Մեկնարկել է Աշխարհի 2026 թ. առաջնության Ասիայի գոտու որակավորման երրորդ փուլը։
C խմբի առաջին տուրում Բահրեյնի հավաքականը հյուրընկալվելիս մրցել է Ավստրալիայի դեմ և 1:0 հաշվով անակնկալ հաղթանակ տարել։
Հյուրերի հաղթական գնդակը, որպես իքնանգոլ, 89-րդ րոպեին գրանցվել է անգլիական «Շեֆիկդ Յունայթեդի» պաշտպան Հարի Սութարի անվան դիմաց։
Ավստրալացիները, ունենալով խաղային լուրջ առավելություն , չեն կարողացել դա իրացնել, իսկ 77-րդ րոպեից խաղացել են 10 ֆուտբոլիստներով. դաշտից հեռացվել էր անգլիական «Պորթսմութի» կենտրոնական հարձակվող Կուսինի Յենգին։
Նշենք, որ Բահրեյնը պատմության մեջ առաջին անգամ է հաղթել Ավստրալիային։ Կողմերի միջև կայացած նախորդ 6 խաղերն ավարտվել էին «ագեվազների» հաղթանակով։ Այդ խաղերում Բահրյենը խփել էր ընդամենը մեկ գոլ։
Հավելենք, որ C խմբում կայացել է ևս մեկ խաղ. Ճապոնիան տանը 7:0 հաշվով ջախջախել է Չինաստանին։ Խմբում ընդգրկված են նաև Սաուդյան Արաբիայի ու Ինդոնիեզիայի հավաքականները, որոնց միջև հանդիպումը կայանալու է այսօր` սեպտեմբերի 5-ին` Երևանի ժամանակով 22:00-ից սկսած։
Ավելացնենք, որ Ասիայի գոտու որակավորման երրորդ փուլին մասնակցում է 18 հավաքական, որոնք բաժանվել են երեք խմբի։ Խմբերից լավագույն երկու հավաքականները միանգամից կորակավորվեն աշխարհի առաջնությանը, իսկ 3-4-րդ տեղերը գրաված թիմերը պայքարը կշարունակեն որակավորման չորրորդ փուլում, որտեղ 6 հավաքականներ ընդգրկվելու են երկու խմբում։ Խմբերի հաղթողները դուրս կգան ԱԱ-2026, իսկ երկրորդ տեղը գրաված հավաքականները միմյանց միջև երկու հանդիպում կանցկացնեն, դիմակայության հաղթողը հնարավորություն կունենա մասնակցելու միջմայրցամաքային անցումային փլեյ-օֆֆ-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Ավստրալիայի հավաքական, Բահրեյնի հավաքական, Հարի Սութար