ԱԱ-2026. Արգենտինան ֆանտաստիկ խաղով ջախջախեց Բրազիլիային 🎥
Աշխարհի 2026 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 14-րդ տուրում Արգենտինայի ազգային հավաքականը Բուենոս Այրեսի «Մոնումենտալ» ստադիոնում մրցել է Բրազիլիայի թիմի դեմ։
«Ալբիսելեստեն» ֆանտաստիկ հանդիպում է անցկացրել` 4:1 հաշվով ջախջախելով «պենտակամպիոններին»։
Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմից մեկական գոլ են խփել Խուլիան Ալվարեսը, Էնցո Ֆերնանդեսը, Ալեքսիս Մաքալիսթերն ու Ջուլիանո Սիմեոնեն, բրազիլացիներից աչքի է ընկել Մաթեուս Կունյան։
Նշենք, որ արգենտինացիների կազմից վնասվածքի պատճառով հանդիպումը բաց է թողել «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր, թիմի ավագ Լիոնել Մեսին։
Այս ընտրական գոտում կայացել է ևս 4 հանդիպում.
Բոլիվիա 0:0 Ուրուգվայ
Կոլումբիա 2:2 Պարագվայ
Չիլի 0:0 Էկվադոր
Վենեսուելա 1:0 Պերու
Մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.
- Արգենտինա – 31 միավոր
 - Էկվադոր – 23
 - Ուրուգվայ – 21
 - Բրազիլիա – 21
 - Պարագվայ – 21
 - Կոլումբիա – 20
 - Վենեսուելա – 15
 - Բոլիվիա – 14
 - Պերու – 10
 - Չիլի – 10
 
Նշենք, որ Արգենտիայի հավաքականը նախքան Բրազիլիայի դեմ խաղն արդեն ապահովել էր տեղն ԱԱ-2026-ի խմբային փուլում։ «Ալբիսելեստեն» 14-րդ անգամ անընդմեջ նվաճել է Մունդիալի ուղեգիր։
Հիշեցնենք, որ այս ընտրական գոտուց աշխարհի առաջնության ուղեգիր են նվաճելու լավագույն 6 հավաքականները, իսկ 7-րդ տեղը գրաված թիմը կմասնակցի միջմայրցամաքային անցումային փլեյ-օֆֆ-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից