ԱԱ-2026. Արգենտինան համառ պայքարում հաղթել է Ուրուգվային 🎥
Աշխարհի 2026 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 13-րդ տուրում Արգենտինայի ազգային հավաքականը մրցակցի դաշտում մրցել է Ուրուգվայի թիմի դեմ։
Համառ պայքարում անցած խաղում «ալբիսելեստեն» հաղթել է 1:0 հաշվով։
Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմի հաղթական գոլը 68-րդ րոպեին խփել է ֆրանսիական «Լիոնի» վինգեր Տիագո Ալմադան։
Նշենք, որ վնասվածքի պատճառով արգենտինացիներից հանդիպումը բաց է թողել թիմի ավագ և առաջատար, «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին։
Հարավային Ամերիկայի գոտու որակավորկան փուլի 13-րդ տուրում կայացել է ևս 4 հանդիպում.
Էլվադոր 2:1 Վենեսուելա
Պերու 3:1 Բոլիվիա
Պարագվայ 1:0 Չիլի
Մրցաշարային աղյուսակն այժմ ունի հետևյալ տեսքը.
- Արգենտինա – 28 միավոր
- Էկվադոր – 23
- Բրազիլիա – 21
- Ուրուգվայ – 20
- Պարագվայ – 20
- Կոլումբիա – 19
- Բոլիվիա – 13
- Վենեսուելա – 12
- Պերու – 10
- Չիլի – 9
Նշենք, որ այս գոտուց աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու են լավագույն 6 հավաքականները։ 7-րդ տեղը զբաղեցրած երկիրը հնարավորություն կստանա մասնակցելու միջմայրցամաքային անցումային հանդիպման։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից