ԱԱ-2026. Այսօր կկայանա խմբային փուլի վիճակահանությունը 🎥
ԱԱ-2026. Այսօր կկայանա խմբային փուլի վիճակահանությունը 🎥
05/12/2025 - 12:23

Այսօր` դեկտեմբերի 5-ին, ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում կկայանա աշխարհի 2026թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը։

Վիճականության զամբյուղները

Առաջին զամբյուղ. ԱՄՆ, Մեքսիկա, Կանադա, Իսպանիա, Արգենտինա, Ֆրանսիա, Անգլիա, Բրազիլիա, Պորտուգալիա, Նիդերլանդներ, Բելիգա, Գերմանիա։

Երկրորդ զամբյուղ. Խորվաթիա, Մարոկկո, Կոլումբիա, Ուրուգվայ, Շվեյցարիա, Ճապոնիա, Սենեգալ, Իրան, Հարավային Կորեա, Էկվադոր, Ավստրիա, Ավստրալիա։

Երրորդ զամբյուղ. Նորվեգիա, Պանամա, Եգիպտոս, Ալժիր, Շոտլանդիա, Պարագվայ, Թունիս, Կոտ դ’Իվուար, Ուզբեկստան, Կատար, Սաուդյան Արաբիա, Հարավաֆրիկյան Հանրապետություն։

Չորրորդ զամբյուղ. Հորդանան, Կաբո Վերդե, Գանա, Կյուրասաո, Հայիթի, Նոր Զելանդիա, Իտալիա/Հյուսիսային Իռլանդիա/Ուելս/Բոսնիա և Հերցեգովինա*, Ուկրաինա/Շվեդիա/Լեհաստան/Ալբանիա*, Թուրքիա/Ռումինիա/Սլովակիա/Կոսովո*, Դանիա/Հյուսիսային Մակեդոնիա/Չեխիա/Իռլանդիա*, Նոր Կալեդոնիա/Ճամայկա/Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն*, Բոլիվիա/Սուրինամ/Իրաք*։

* Եվրոպական գոտու ընտրական մրցաշարի և միջմայրցամաքային փլեյ-օֆֆ-ի մասնակիցներն են։ Աստղանիշով և շեղ գծով առանձնացվածներից Մունդիալի ուղեգիր կնվաճի մեկական հավաքական։

Աշխարհի առաջնությանը մասնակցող 48 հավաքականները կբաժանվեն 12 խմբի։

Փլեյ-օֆֆ-ի ցանցը կլինի թենիսի նման։ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի առաջին տեղերը զբաղեցնող հավաքականները` Իսպանիան և Արգենտինան իրենց խմբերում առաջին տեղը գրավելու դեխքու կլինեն փլեյ-օֆֆ-ի հակադիր կողմերում։ Տվյալ դեպքում այդ հավաքականների հանդիպումը հնարավոր կլինի միայն եզրափակիչում։

Նույնը վերաբերում է նաև դասակարգման աղյուսակի 3-4-րդ տեղերը զբաղեցնող հավաքականներին` Ֆրանսիայի և Անգլիային, որոնց միջև հանդիպումը ևս կարող է լինել միայն եզրափակիչում։

Մունդիալի տանտերերը` Մեքսիկան, Կանադան և ԱՄՆ-ը, վիճակահանության ժամանակ կընդգրկվեն համապատասխանաբար A, B և D խմբերում։

Վիճակահանությունը կղեկավարեն և կվարեն «Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդն ու ամերիկյան ֆուտբոլի (NFL) ներկայացուցիչ Սամանտա Ջոնսոնը։ «Կարմիր գորգի» հաղորդավարը ևս կլինի NFL-ից` Էյլի Մենինգը։

Վիճականությունը կանցկացնեն լեգենդար մարզիկներ Թոմ Բրեդին (ամերիկյան ֆուտբոլ), Ուեյն Գրեցկին (հոկեյ), Արոն Ջաջը (բեյսբոլ) և Շաքիլ Օ’Նիլը (բասկետբոլ)։

Վիճականությունը Երևանի ժամանակով կմեկնարկի ժամը 21:00-ին, որը հեռարձակվի ՖԻՖԱ-ի յութուբյան պաշտոնական ալիքով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025