ԱԱ-2022. Ֆրանսիան հիանալի խաղով ջախջախեց Ավստրալիային🎥
ԱԱ-2022-ի D խմբի 1-ին տուրում Ֆրանսիայի հավաքականը մրցեց Ավստրալիայի ընտրանու դեմ։
Չնայած արագ բաց թողած գնդակին` «եռագույնները» կարողացան արժանի պատասխան տալ մրցակցին` հաղթելով 4:1 հաշվով։
Դիդիե Դեշամի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Օլիվիե Ժիրուն, մեկական անգամ էլ աչքի ընկան Կիլիան Մբապեն ու Ադրիեն Ռաբիոն։
Ավստրալացիների միակ գոլը խփեց Քրեյգ Գուդվինը։
Նշենք, որ այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
Դանիա 0:0 Թունիս
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am