ԱԱ-2022. փոխվել է բացման հանդիպումը
Ապրիլի 1-ին` Քաթարի մայրաքաղաք Դոհայում կայացավ աշխարհի 2022 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը։
ՖԻՖԱ-ն արդեն պաշտոնապես հաստատել ու հրապարակել է մրցաշարի խաղացանկ ու ժամանակացույցը։
Ըստ վիճակահանության արդյունքների` նախապես որոշված էր, որ մրցաշարի բացման հանդիպման շրջանակում պետք է մրցեն A խմբում ընդգրկված Քաթարի և Էկվադորի հավաքականները։
Այդուհանդերձ, ՖԻՖԱ-ն փոխել է բացման հանդիպումը և մրցաշարի առաջին հանդիպմանը միմյանց դեմ կմրցեն Սենեգալի և Հոլանդիայի հավաքականները, որոնք նույնպես ընդգրկված են A խմբում։
Հանդիպումը կկայանա նոյեմբերի 21-ին` Երևանի ժամանակով 14:00-ից սկսած` «Ալ Թումամա» մարզադաշտում։
Ինչ վերաբերում է Քաթար – Էկվադոր հանդիպմանը, ապա այն կկայանա նույն օրը` Երևանի ժամանակով 20:00-ից սկսած։
Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ը կկայանա նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը. մրցաշարի ամբողջական խաղացանկին ու ժամանակացույցին կարող եք ծանոթանալ այստեղ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, Աշխարհի առաջնություն, Էկվադորի հավաքական, Հոլանդիայի հավաքական, Մունդիալ-2022, Սենեգալի հավաքական, Քաթար-2022, Քաթարի հավաքական