ԱԱ-2022. Գանայի հավաքականի ընդլայնված հայտացուցակը

ԱԱ-2022. Գանայի հավաքականի ընդլայնված հայտացուցակը

05/11/2022 - 11:06

Գանայի հավաքականի Twitter-ի պաշտոնական էջում հրապարակվել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր ընդգրկվել են ԱԱ-2022-ի ընդլայնված հայտացուցակում։

«Սև աստղերի» գլխավոր մարզիչ Օտո Ադոն հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ – Ջո Ուոլակոտ («Չարլթոն», Անգլիա), Իբրահիմ Դանլադ («Ասանտե»), Աբդուլ Մանաֆ Նուրուդին («Էյպեն», Բելգիա), Ռիչարֆ Օֆորի («Օրլանդո Փայրեթս», ՀԱՀ), Լոուրենս Աթի Զիջի («Սանկտ Գալեն», Շվեյցարիա)

Պաշտպաններ – Դենիս Օդոյի («Բրյուգե», Բելգիա), Տարիք Լեմփթի («Բրայթոն», Անգլիա), Ալիդու Սեյդու («Կլերմոն», Ֆրանսիա), Էնդի Յադոմ, Աբդուլ-Ռահման Բաբա (երկուսն էլ` «Ռեդինգ», Անգլիա), Գիդեոն Մենսա («Օսեր», Ֆրանսիա), Պատրիկ Կպոզո («Շերիֆ», Մոլդովա), Իբրահիմ Իմորո («Ալ հիլալ Օմդուրման», Սուդան), Դենիս Կորսա («Հարթս ընդ Օուկ»), Ալեքսանդր Ջիկու («Ստրասբուրգ», Ֆրանսիա), Մոհամեդ Սալիսու («Սաութհեմպտոն», Անգլիա), Աբդուլ Մումին («Ռայո Վալեկանո», Իսպանիա), Ջոնաթան Մենսա («Կալամբուս Քրյու», ԱՄՆ), Դանիել Ամարտի («Լեսթեր», Անգլիա), Յոզեֆ Այդու («Սելտա», Իսպանիա), Ստեֆան Ամբրոզիուս («Կարլսրուհե», Գերմանիա), Կասիմ Ադամս («Բազել», Շվեյցարիա)

Կիսապաշտպաններ – Թոմաս Փարթի («Արսենալ», Անգլիա), Իդրիսու Բաբա («Մալյորկա», Իսպանիա), Էդմունդ Ադո, Մուդասիրու Սալիֆու (երկուսն էլ` «Շերիֆ», Մոլդովա), Մուբարաք Վակասո («Էյպեն», Բելգիա), Էլիշա Օվուսու («Գենտ», Բելգիա), Սալիս Աբդուլ Սամեդ («Լանս», Ֆրանսիա), Անդրե Այու («Ալ Սադ», Քաթար), Մաջիդ Աշմիերու («Անդերլեխտ», Բելգիա), Ջոսեֆ Փեյնսթիլ («Գենկ», Բելգիա), Մոհամեդ Քուդուս («Այաքս», Հոլանդիա), Դանիել-Քոֆի Կիերե («Ֆրայբուրգ»,Գերմանիա), Դանիել Աֆրիյե («հարթս ընդ Օուկ»), Ջեֆրեյ Շլուպ («Քրիսթալ Փելաս», Անգլիա)

Հարձակվողներ – Ինիակի Վիլիամս («Ատլետիկ Բիլբաո», Իսպանիա), Ֆելիքս Աֆենա-Գյան («Կրեմոնեզե», Իտալիա), Անտուան Սեմենյո («Բրիսթոլ Սիթի», Անգլիա), Կվասի Վրիդտ («Հոլշտայն Քիլ», Գերմանիա), Կալեբ Էկուբան («Ջենոա», Իտալիա), Ռիչմոնդ Բոակիե («Լամիա», Հունաստան)

Հավելենք, որ Գանայի հավաքականն աշխարհի առաջնության շրջանակում ընդգրկված է H խմբում և կմրցի Պորտուգալիայի, Ուրուգվայի ու հարավային Կորեայի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023