ԱԱ-2022․ Ամենախենթ եզրափակիչի վերլուծությունը
Քաթար-2022-ի վարագույրն ամենադրամատիկ ձևով փակվեց, երբ Արգենտինան, Լիոնել Մեսսիի գլխավորությամբ, նվաճեց բաղձալի տիտղոսը:
Հանդիպումն սկսվեց համաշխարհային ֆուտբոլի երկու խոշորագույն աստղերի միջև պայքարի մասին խոսակցություններով։ Խաղն էլ ցույց տվեց, որ թե՛ Մեսսին, թե՛ Կիլիան Մբապպեն այս պահին լավագույններից են աշխարհում։
Սա, անկասկած, բոլոր ժամանակների լավագույն եզրափակիչն էր, որի արդյունքում, հավանաբար, բոլոր ժամանակների լավագույն խաղացողը նվաճեց միակ գավաթը, որը բացակայում էր իր տիտղոսներկ շարքից: Այն հիշարժան էր շատ պատճառներով և ցույց տվեց, թփ որքան անհավատալի կարող է լինել ֆուտբոլը:
Այժմ ներկայացնում ենք այդ հանդիպման վերլուծությանը։
Արգենտինան օգտագործեց 4-3-3 սխեման։ «Ալբիսելեստեն» առաջին խաղակեսում ամենաշատը սպառնացել է ձախ եզրում:
Անխել Դի Մարիան պահում էր լայնությունը՝ հաճախ ստանալով տարածության մեջ, երբ Ալեքսիս Մաքալիսթերն ավելի բարձր էր դիրքավորվում` փակելով Ժյուլ Կունդեի ճանապարհը:
Ձախ պաշտպան Նիկոլաս Տալյաֆիկոն առաջ էր փորձում խաղալ՝ ստիպելով Ուսման Դեմբելեին խաղից դուրս մնալ, բայց նա ուշադիր էր,քանի որ Դի Մարիան եզրում կարող էր մեկը մեկի դեմ դուրս գալ, իսկ այդ պարագայում Դի Մարիան շատ ավելի վտանգավոր է։ Միևնույն ժամանակ, Արգենտինայի աջ կողմում Ռոդրիգո դե Պոլը ավելի խորքից էր դիրքավորվել ՝ Էնցո Ֆերնանդեսի հետ ստեղծագործելու համար, իսկ Մաքալիսթերը միացավ Մեսսիին և Խուլիան Ալվարեսին առջևի գծում:
Այնուհետև աջ պաշտպան Նահուել Մոլինան զգալի տարածություն ունեցավ՝ մրցակցի տուգանային հրապարակ ներխուժելու համար, հատկապես այն պատճառով, որ Մբապպեն աչքաթող էր անում նրան։
Դի Մարիայի հրաշալի անցումից հետո նրանք 11-մետրանոց վաստակեցին, որը շատ հստակ իրացրեց Լիոնել Մեսսին։
Մաքալիսթերն առաջ էր շարժվում ձախ կիսաեզրով, իսկ Ալվարեսը ավելի առջևից էր գործում․ այս ամենը Մեսսիին հնարավորություն տվեց՝ գնդակները գրեթե միշտ ընդունելու և փոխանցելու համար: Մեսսին անընդմեջ ընդունում էր գնդակը պաշտպանության գծերի միջև և անընդհատ ձախ եզրում գտնում էր Դի Մարիային:
Մեսսին, Մաքալիսթերը և Ալվարեսն այնուհետև հիանալի կերպով գործեցին առջևի գծում և ստեղծեցին Արգենտինայի երկրորդ գոլը հակագրոհից, իսկ Դի Մարիան հարվածեց՝ ձախ եզրից մուտք գործելով տուգանային հրապարակ։
Երկրորդ խաղակեսում Արգենտինան շատ ավելի խորը պաշտպանության անցավ, քանի որ փորձում էր իր առավելությունը պահպանել։
Բարձր և լայն դիրքերը, որոնք զբաղեցնում էր Դի Մարիան, օգտակար ելք եղան կիսապաշտպանների համար, ովքեր հեշտությամբ կարողանում էին գրոհի ճիշտ շարունակություն տալ։
Ալվարեսը ձգում էր խաղադաշտի կենտրոնը, և նրան աջակցում էր Մաքալիսթերը, ով շտապում էր միշտ տուգանային հրապարակ։
Այն պահից հետո, երբ Դի Մարիան փոխարինվեց, Արգենտինան սկսեց ավելի քիչ գրոհել, իսկ Դե Պոլը և Մարկոս Ակունիան չունեին տեմպ կամ դրիբլինգի կարողություն՝ ներթափանցելու մրցակցի տուգանային հրապարակ, իսկ սա թույլ տվեց Ֆրանսիային գտնել խաղի թելը և վերադառնալ խաղ։
Դիդիե Դեշամի թիմն ընդամենը 94 վայրկյանում կարողացավ ոչ միայն կրճատել, այլև հավասարեցնել հաշիվը` խաղը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ։
Լրացուցիչ ժամանկում խաղադաշտ դուրս եկավ Լեանդրո Պարեդեսը՝ կենտրոնական կիսապաշտպանության գոտում թարմություն ապահովելու համար և սկսեց կատարել սուր փոխանցումներ, որոնք վերադարձրին Արգենտինային խաղ: Նա քաշվում էր հետևի գիծ, որպեսզի օգնի կառուցել գրոհը Ֆրանսիայի երկու հոգանոց ճնշմանը զուգահեռ և գտնել Ֆերնանդեսին, ով այժմ միակ առանցքն էր դեպի Մեսսին, Մաքալիսթերը և Լաուտարո Մարտինեսը, ովքեր մի քանի կենտրոնական կոմբինացիաներ արեցին, որոնք Արգենտինային պակասում էին հիմնական ժամանակ 70-րդ րոպեից հետո։
Ի վերջո, Մեսսին խփեց Արգենտինայի երրորդ գոլն անդրադարձից հետո: Արգենտինայի առջևի եռյակը օգտվեց մրցակցի երկու կենտրոնական կիսապաշտպանների միջև եղած բացերից, և Ֆրանսիան քիչ էր մնում վճարեր լրացուցիչ ժամանակում շատ հարձակվողական կազմի համար:
Ֆրանսիան իր պաշտպանությունը 4-2-3-1-ից վերածեց երեք պաշտպանի, երբ Թեո Էրնանդեսը ձախ պաշտպանից դարձավ ավելի առաջ քաշված խաղացող: Այնուհետև Մբապեն տեղափոխվեց կենտրոնական հատված՝ ավելի մոտենալու Օլիվիե Ժիրուին:
Անտուան Գրիզմանն ավելի բարձր դիրք զբաղեցրեց և շարժվեց հակառակ ուղղությամբ՝ կրկին աջակցելու Ժիրուին, սակայն մյուս կողմում, իսկ Ուսման Դեմբելեն պահում էր Ֆրանսիայի հարձակման ամբողջ աջ եզրը:
Ադրիեն Ռաբիոյի և Օրելյեն Չուամենիի առանցքը պայքարում էր գրոհ սկսելու համար, սակայն Արգենտինան լավ ճնշում էր գործադրում լայն տարածություններում:
Ինչպես Արգենտինան, այնպես էլ Ֆրանսիան հաճախ երեք խաղացողների դիրքավորեց առջևի գծերի միջև՝ գնդակն ընդունելու համար: Այնուամենայնիվ, արգենտինական ագրեսիվ ճնշումը, վատ փոխանցումներն ու գնդակը չվերահսկելը նշանակում էին, որ Ֆրանսիան չկարողացավ գտնել Ժիրուին հարձակման գծում:
Ֆրանսիան առաջին խաղակեսում դարպասին ոչ մի հարվածի փորձ անգամ չկատարրեց: Դեշամը ստիպված էր ծայրահեղ քայլեչի դիմել և առաջին կեսի վերջնամասում փոխարինեց Ժիրուին և Դեմբելեին` նրանց փոխարեն դաշտ դուրս բերելով Ռանդալ Կոլո-Մուանիին և Մարկուս Թյուրամին։
Փոփոխություններից հետո Մբապեն տեղափոխվեց կենտրոն, Մարկուս Թյուրամը դիրքավորվեց ձախ , իսկ Ռանդալ Կոլո Մուանին՝ աջ եզրում:
Արգենտինայի 4-3-3 միջին մարտավարությունը թույլ չտվեց Ֆրանսիայի առանցքային խաղացողներին մտնել տուգանային հրապարակ։ Գրիզմանը, մասնավորապես, դժվարանում էր ընդունել գնդակ Արգենտինայի պաշտպանների միջև, քանի որ չէր կարողանում պտտվել գնդակով:
Արգենտինայի կենտրոնական կիսապաշտպանները հետևում էին մրցակցի բոլոր խաղացողներին։ Լիոնել Սկալոնիի թիմի կենտրոնական կիսապաշտպաններն ագրեսիվ պաշտպանվում էին՝ փակելով եզրային պաշտպանների ազատ տարածությունները:
Դեշամը ճիշտ ժամանակին փոխարինումներ կատարեց։ Մբապեն կենտրոնական դիրքից տեղափոխվեց մի փոքր ձախ, իսկ Կոմանի և Մուանիի արագության շնորհիվ Ֆրանսիային թույլ տվեցին նաև քանակական առավելություն ստանալ մրցակցի տուգանային հրապարակում:
Նրանք սխեման դարձրին 4-2-4, երբ խաղադաշտ դուրս եկավ Կինգլսի Կոմանը, և նրանց առջևի գիծը ունեցավ խելացի, թափանցող անցումներ և արագություն, որոնք առաջին անգամ անհանգստացրին Արգենտինայի պաշտպանությանը հանդիպման ընթացքում: Խիտ դասավորությունը և մարդաշատ լինելը հանգեցրեց առաջին իրական հնարավորությանը, և Մբապպեն երկու րոպեում երկու գոլ խփեց՝ հավասարեցնելով հաշիվը:
Ֆրանսիայի առջևի քառյակը վերջապես իր խոսքն ասաց: Այնուհետև, Ֆրանսիան լրացուցիչ ժամանակում հնարավորինս արագ և արդյունավետ կերպով տեղափոխում էր գնդակը առաջ՝ բարձրից առաջ փոխանցումներով՝ հաճախ բաց թողնելով իրենց կիսապաշտպանության առանցքը: Նույնիսկ եթե այս գնդակները ուղղակիորեն չէին հանում նպատակակետին, նրանց առջևի քառյակի էներգիան ու ագրեսիվությունը հանգեցրին մի քանի վտանգավոր պահերի ստեղծմանը, ինչը նշանակում էր, որ Ֆրանսիան որոշակի ճնշում գործադրեց մրցակիցի վրա:
Արգենտինայի փոխարինումները օգնեցին կրկին փոխել թափը, սակայն Ֆրանսիայի եզրայինները ստիպված էին ավելի հաճախ աշխատել, և նրանց 4-2-4-ը դարձավ 4-4-2-ի։
Չնայած Արգենտինան լրացուցիչ ժամանակում երրորդ անգամ առաջ անցավ հաշվի մեջ, սակայն Կիլիան Մբապեն իր հեթ-տրիկով խաղը տեղափոխեց արդեն 11-մետրանոց հարվածաշար։
Իսկ մնացածն արդեն պատմություն է. Արգենտինան դարձավ աշխարհի եռակի չեմպիոն։
Սամվել Մխիթարյան
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, Աշխարհի առաջնություն, Արգենտինայի հավաքական, Մունդիալ-2022, Սամվել Մխիթարյան, վերլուծություն, Քաթար-2022, Ֆրանսիայի հավաքական