ԱԱ որակավորման փուլ. Կանադան շարունակում է հրաշքներ գործել` հաղթելով նաև ԱՄՆ-ին
Աշխարհի 2022 թ. առաջնության Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի գոտու որակավորման փուլի 10-րդ տուրի շրջանակում Կանադայի հավաքականը սեփական հարկի տակ մրցեց Ամերիկայի Միացյալ Նահանգների ընտրանու դեմ։
Կանադացիները հանդիպման մեծ մասում շատ ավելի լավ տեսք ունեին ու մրցակցի դարպասը երկու անպատասխան գնդակ ուղարկեցին. նախ 7-րդ րոպեին աչքի ընկավ Կայլ Լարինը, ապա 90+5-րդ րոպեին` Սեմ Ադեկուբեն։
Նշենք, որ հանդիպման հերոսներից դարձավ նաև Կանադայի հավաքականի ավագ, 34-ամյա դարպասապահ Միլան Բորյանը, ով որոշ դրվագներում հրաշքներ գործեց։
Հատկապես տպավորիչ էր Բորյանի` 43-րդ րոպեին կատարած սեյվը, երբ Վեսթոն Մակենիի գլխով կատարած հարվածից հետո վետերան դարպասապահը մեծ դժվարությամբ փրկեց կանադացիներին։
Այսպիսով, Կանադան 2:0 հաշվով հաղթեց ԱՄն-ին։
Այս գոտու որակավորման փուլի 10-րդ տուրի շրջանակում կայացել են ևս երեք հանդիպում.
Պանամա 3:2 Ճամայկա
Մեքսիկա 0:0 Կոստա Ռիկա
Հոնդուրաս 0:2 Սալվադոր
Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի գոտու որակավորման փուլի խումբը ստացավ հետևյալ տեսքը.
- Կանադա – 22 միավոր
- ԱՄՆ – 18 միավոր
- Մեքսիկա – 18 միավոր
- Պանամա – 17 միավոր
- Կոտսա Ռիկա – 13 միավոր
- Սալվադոր – 9 միավոր
- Ճամայկա – 6 միավոր
- Հոնդուրաս – 3 միավոր
Հիշեցնենք, որ այս ընտրական գոտուց աշխարհի առաջնության «ուղիղ» ուղեգիր նվաճում են լավագույն 3 հավաքականները, իսկ 4-րդ հորիզոնականը զբաղեցրած հավաքականը միջմայրցամաքային անցումային հանդիպում անցմացնեկու հնարավորություն է ստանում, որի շրջանակում մրցելու է Օվկեանիայի գոտու որակավորման փուլի հաղթողի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, ԱՄՆ հավաքական, Կայլ Լարին, Կանադայի հավաքական, Ջոն Հերդման, Սեմ Ադեկուբե, Քաթար-2022