Արթուր Միրանյանը պաշտոնական խաղերում առաջին գոլն է խփել Ունիվերսիտատիա Կլուժի կազմում 🎥
Ռումինական Սուպերլիգայի 12-րդ տուրում «Ունիվերսիտատիա Կլուժը» մրցակցի դաշտում ոչ-ոքի գրանցեց «Ունիրիա Սլոբոդզեայի» դեմ խաղում` 2:2։
«Ունիվերսիտատեա Կլուժից» ընդմիջմանը փոխարինման դուրս եկավ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը, որը 52-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասն ու կրճատեց հաշիվը։
28-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի կազմում պաշտոնական խաղերում խփեց առաջին գոլը։
«Ունիվերսիտատիա Կլուժը» 23 միավորով շարունակում է գլխավորել Սուպերլիգայի մրցաշարային աղյուսակը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Արթուր Միրանյան, Հայաստանի-հավաքական, Ունիվերսիտատիա Կլուժ, Ռումինական Սուպերլիգա