ԱԱԱ. 5 դարապասաձող` «Լոս Անջելես» – «Ֆլամենգոյի» խաղում  🎥

ԱԱԱ. 5 դարապասաձող` «Լոս Անջելես» – «Ֆլամենգոյի» խաղում 🎥

25/06/2025 - 18:44

Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին` երրորդ տուրում «Ֆլամենգոն» ոչ-ոքի է գրանցել «Լոս Անջելեսի» հետ` 1:1։

Այդ խաղում երկու թիմերի ֆուտբոլիստներկ հարվածներից հետո գնդակը 5 անգամ դիպչել է դարպասաձողին։

Միայն չորս անգամ դարպասաձողը փրկել է ամերիկյան ակումբին։ Առաջին խաղակեսում նպաստավոր դիրքերից աչքի ընկնել չեն կարողացել Դանիլոն, Ջորջիան Դե Արասկաետան ու Պեդրոն։

70-րդ րոպեին Դե Արասակաետան փորձել է հեռահար հուժկու հարվածով աչքի ընկնել, սակայն գնդակը կրկին դիպչել է դարպասաձողին։

11-րդ րոպեին էլ «Լոս Անջելեսի» կիսապաշտպան Մարկ Դելգադոյի հարվածից հետո դարպասաձողն օգնության է հասել «Ֆլամենգոյին»։

Չնայած միավորների կորուստին` Ֆելիպե Լուիսի գլխավորած «Ֆլամենգոն» 7 միավորով D խմբում առաջին տեղն է զբաղեցրել և 1/8 եզրափակիչում կմրցի «Բավարիայի» դեմ։

«Լոս Անջելեսը» 1 միավորով զբաղեցրել է վերջին` 4-րդ տեղը և ավարտել պայքարը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023