ԱԱԱ. «Ֆլումինենսեն» գոլառատ պայքարում հաղթել է «Ուլսանին» 🎥
Աշխարհի ակումբային առաջնության F խմբի երկրորդ տուրում «Ֆլումինենսեն» Իսթ Ռութերֆորդում մրցել է հարվորեական «Ուլսանի» դեմ։
Բրազիլական ակումբը գոլառատ պայքարում հաղթել է 4:2 հաշվով։
Ռենատո Գաուշոյի գլխավորած թիմից աչքի են ընկել Ջոն Արիասը, Նոնատոն, Խուան Ֆրեյտեսը և Կենոն։ «Ուլսանի» գոլերը խփել են Լի Ջին Հյոնն ու Ում Վոն Սանը։
F խմբում ևս մեկ հանդիպում է կայացել.
«Մամելոդի Սանդաունս» (ՀԱՀ) – «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)` 3:4
Խմբի մրցաշարային աղյուսակն այժմ ունի հետևյալ տեսքը.
- «Ֆլումինենսե» – 4 միավոր
- «Բորուսիա» – 4
- «Մամելոդի Սանդաունս» – 3
- «Ուլսան» – 0
Նշենք, որ «Ուլսանը» պարտությունից հետո զրկվեց պայքարը շարունակելու շանսերից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# ԱԱԱ, Ուլսան Հյունդայի, Ռենատո Գաուշո, Ֆլումինենսե