ԱԱԱ. ՊՍԺ-ն վստահ խաղով հաղթեց «Սիեթլին»` B խմբում գրավելով առաջին տեղը 🎥
Աշխարհի ակումբային առաջնության B խմբի վերջին` երրորդ տուրում ՊՍԺ-ն մրցել է ամերիկյան «Սիեթլ Սաունդերսի» դեմ։
Փարիզյան գրանդն ամբողջ հանդիպման ունեցել է խաղային լուրջ առավելություն և հաղթել 2:0 հաշվով։
Լուիս Էնրիկեի գլխավորած թիմից աչքի են ընկել Խվիչա Կվարացխելիան ու Աշրաֆ Հակիմին։
B խմբում ևս մեկ հանդիպում է կայացել.
«Ատլետիկո Մադրիդ» (Իսպանիա) 1:0 «Բոտաֆոգո» (Բրազիլիա)
Խմբի մրցաշարային աղյուսակը վերջնական ստացավ հետևյալ տեսքը.
- ՊՍԺ – 6 միավոր
- «Բոտաֆոգո» – 6
- «Ատլետիկո Մադրիդ» – 6
- «Սիեթլ Սաունդերս» – 0
«Պարի Սեն-Ժերմենը» «Ատլետիկոյի»` «Բոտաֆոգոյին» հաղթելու շնորհիվ ու խփած ու բաց թողած գոլերի ավելի լավ հարաբերակցության շնորհիվ խմբում գրավեց առաջին տեղն ու 1/8 եզրափակիչում կմրցի «Ինտեր Մայամիի» դեմ։
«Բոտաֆոգոն» նույնպես շարունակում է պայքարը և կհանդիպի բրազիլական մեկ այլ ակումբի` «Պալմեյրասին»։
«Ատլետիկոն» ու «Սիեթլը» լքեցին պայքարը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից