ԱԱԱ. ՊՍԺ-ն շանս չտվեց «Ինտեր Մայամիին»` ջախջախիչ հաղթանակ տանելով 🎥
Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչում ՊՍԺ-ն Ատլանտայի «Մերսեդես Բենց» ստադիոնում մրցեց ամերիկյան «Ինտեր Մայամիի» դեմ։
Փարիզյան գրանդը շանս չտվեց մրցակցին` ջախջախելով 4:0 հաշվով։
Լուիս Էնրիկեի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Ժոաու Նևեշը, մեկ գոլ խփեց Աշրաֆ Հակիմին, իսկ մրցակցի պաշտպան Տոմաս Ավիլեսը գրավեց սեփական դարպասը։
Այսպիսով, «Պարի Սեն-Ժերմենը» դուրս եկավ մրցաշարի քառորդ եզրափակիչ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից