ԱԱԱ. «Յուվենտուսը» փայլում է` ջախջախելով «Ալ Այինին» 🎥
Աշխարհի ակումբային առաջնության G խմբի առաջին տուրում «Յուվենտուսը» Վաշինգտոնի «Աուդի Ֆիլդ» ստադիոնում մրցեց Ասիայի Չեմպիոնների լիգայի 2024 թ. հաղթող «Աի Այինի» (ԱՄԷ) դեմ։
«Բիանկոներին» ոչ մի շանս չտվեց մրցակցին` ջախջախելով 5:0 հաշվով։
Իգոր Տուդորի գլխավորած թիմից դուբլ գրանցեցին Ռանդալ Կոլո-Մուանին ու Ֆրանսիշկու Կոնսեյսաուն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Կենան Յիլդիզը։
Թուրինյան գրանդից երկուական ասիստ կատարեցին Ալբերտու Կոշտան ու Կեֆրեն Թյուրամը։
Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
Երկրորդ տուրում G խմբում հետևյալ հանդիպումները կկայանան.
«Յուվենտուս» – «Վիդադ»` 22.06, 23:00
«Մանչեսթեր Սիթի» – «Ալ Ային»` 23.06, 5:00
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից