ԱԱԱ. «Ման. Սիթին» ֆանտաստիկ խաղով ջախջախեց «Յուվենտուսին» 🎥

ԱԱԱ. «Ման. Սիթին» ֆանտաստիկ խաղով ջախջախեց «Յուվենտուսին» 🎥

27/06/2025 - 00:55

Աշխարհի ակումբային առաջնության G խմբի վերջին` երրորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» Օռլանդոյում մրցեց «Յուվենտուսի» դեմ։

«Քաղաքաբնակները» պարզապես ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց` «բիանկոներիին» հաղթելով 5:2 հաշվով։

Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմից մեկական գոլ խփեցին Ժերեմի Դոկուն, Էրլինգ Հոլանդը, Ժերեմի Դոկուն, Ֆիլ Ֆոդենն ու Սավինոն, իսկ մրցակցի պաշտպան Պիեր Կալուլուն գրավեց սեփական դարպասը։ Թուրինյան ակումբից աչքի ընկան Տյոմ Կոպմեյներսն ու Դուշան Վլահովիչը։

G խմբում ևս մեկ հանդիպում է կայացել.

«Վիդադ» (Մարոկկո) – «Ալ Ային» (ԱՄԷ)

Խմբի մրցաշարային աղյուսակը վերջնական ստացավ հետևյալ տեսքը.

  1. «Մանչեսթեր Սիթի» – 9 միավոր
  2. «Յուվենտուս» – 6
  3. «Ալ Ային» – 3
  4. «Վիդադ» – 0

Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» ու «Յուվենտուսը» 1/8 եզրափակիչում են, «Ալ Այինն» ու «Վիդադն» ավարտեցին մրցելույթը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023