ԱԱԱ. «Ինտեր Մայամին» բացման խաղում չկարողացավ կոտրել «Ալ Ահլիի» դիմադրությունը 🎥
ԱՄՆ-ում մեկնարկեց աշխարհի ակումբային առաջնությունը։ Մրցաշարի բացման խաղում ՄԼՍ-ը ներկայացնող «Ինտեր Մայամին» A խմբում մրցեց «Ալ Ահլիի» (Եգիպտոս) դեմ։
Հանդիպումն անցավ փոխնիփոխ գրոհների ներքո, բայց այդպես էլ գոլեր չեղան. գրանցվեց 0:0 հաշիվը։
Հանդիպման հերոսներն ակումբների դարպասապահներն էին` Օսկար Ուստարին («Ինտեր Մայամի») և Մոհամեդ Էլ Շենավին («Ալ Ահլի»)։
Ուստարին 8 սեյվ կատարեց, այդ թվում` 43-րդ րոպեին հետ մղելով մրցակցի վինգեր Տերեզեգեի իրացրած 11-մետրանոցը։
Էլ Շենավին էլ 5 սեյվ կատարեց։
A խմբում ընդգրկված են նաև «Պորտուն» (Պորտուգալիա) և «Պալմեյրասը» (Բրազիլիա), որոնք կմրցեն հունիսի 16-ին` Երևանի ժամանակով 2:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից