ԱԱԱ. «Բոտաֆոգոն» հաղթեց «Սիեթլ Սաունդերսին» 🎥
Աշխարհի ակումբային առաջնության B խմբի առաջին տուրի երկրորդ խաղում «Բոտաֆոգոն» Սիեթլի «Լյումեն Ֆիլդ» ստադիոնում մրցեց «Սիեթլ Սաունդերսի» դեմ։
Լիբերտադորեսի գործող գավաթակիր «Բոտաֆոգոն» 2:1 հաշվով հաղթեց ՄԼՍ-ում հանդես եկող «Սիեթլին»։
Ռենատո Պայվայի գլխավորած թիմից աչքի ընկան Ժայիրն ու Իգոր Ժեզուսը, մրցակցից` Քրիստիան Ռոլդանը։
Այս խմբի մյուս խաղում էլ ՊՍԺ-ն 4:0 հաշվով հաղթել է Մադրիդի «Ատլետիկոյին»։
B խմբի երկրորդ տուրում կկայանան հետևյալ հանդիպումները.
«Սիեթլ Սաունդերս» – «Ատլետիկո Մադրիդ»` 20.06, 2:00
ՊՍԺ – «Բոտաֆոգո»` 20.06, 5:00
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից