ԱԱԱ. «Բավարիան» պարտվեց «Բենֆիկային»` խմբում գրավելով երկրորդ տեղը 🎥

ԱԱԱ. «Բավարիան» պարտվեց «Բենֆիկային»` խմբում գրավելով երկրորդ տեղը 🎥

25/06/2025 - 11:34

Աշխարհի ակումբային առաջնության C խմբի վերջին` երրորդ տուրում «Բավարիան» Շարլոթում մրցեց «Բենֆիկայի» դեմ։

Կարելի է ասել` անսպասելի արդյունք գրանցվեց. «Բավարիան» 0:1 հաշվով պարտվեց պորտուգալական ակումբին։

Բրունու Լաժեի գլխավորած թիմին 13-րդ րոպեին հաղթանակ պարգևեց Անդրեաս Շելդերուպը։

«Բենֆիկան» հաղթանակի շնորհիվ 7 միագորով խմբում գրավեց առաջին տեղը, իսկ «Բավարիան» 6 միավորով նահանջեց երկրորդ տեղ։ Երկու ակումբներն էլ 1/8 եզրափակիչում են։

Խմբի մյուս խաղում հաղթող չի եղել. «Օքլենդ Սիթի» (Նոր Զելանդիա) 1:1 «Բոկա Խունիորս» (Արգենտինա)

Վերոնշյալ ակումբները դուրս են մնացել հետագա պայքարից։

Նշենք, որ «Բավարիան» պարտության հետևանքով հայտնվեց փլեյ-օֆֆ-ի ավելի բարդ ցանցում։

Մյունխենյան գրանդը 1/8 եզրափակիչում կմրցի բրազիլական «Ֆլամենգոյի» դեմ, իսկ քառորդ եզրափակիչ դուրս գալու դեպքում կհանդիպի «Ինտեր Մայամի» – ՊՍԺ դիմակայության հաղթողին։

Կիսաեզրափակիչ հասնելու դեպքում էլ կարող է մրցակից ստանալ «Մանչեսթեր Սիթիին», «Ինտերին», «Բորուսիա Դորտմունդին» «Յուվենտուսին»` կախված, թե այս ակումբներն իրենց խմբից որ տեղով դուրս կգան փլեյ-օֆֆ փուլ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023