ԱԱԱ. «Ատլետիկոն» հաղթեց «Բոտաֆոգոյին», բայց լքեց պայքարը 🎥
Աշխարհի ակումբային առաջնության B խմբի վերջին` երրորդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» Փասադենայի «Ռոզ Բոուլ» ստադիոնում մրցեց «Բոտաֆոգոյի» դեմ։
Հանդիպման մեծ մասում մադրիդյան գրանդն ուներ խաղային ու տարածքային լուրջ առավելություն, սակայն մեկ գնդակ ուղարկեց մրցակցի դարպասն, այն էլ` 87-րդ րոպեին։
«Ռոխիբլանկոսը» հաղթեց 1:0 հաշվով. միակ գոլը խփեց Անտուան Գրիզմանը։
Այս խմբի մյուս խաղում ՊՍԺ 2:0 հաշվով հաղթեց «Սիեթլ Սաունդերսին»։
B խմբի մրցաշարային աղյուսակը վերջնական ստացավ հետևյալ տեսքը.
- ՊՍԺ (Ֆրանսիա) – 6 միավոր
- «Բոտաֆոգո» (Բրազիլիա) – 6
- «Ատլետիկո» (Իսպանիա) – 6
- «Սիեթլ Սաունդերս» (ԱՄՆ) – 0
«Ատլետիկոյին» պայքարը շարունակելու համար անհրաժեշտ էր «Բոտաֆոգոյին» հաղթել նվազագույնը երեք գնդակի տարբերությամբ։ «Պարի Սեն-Ժերմենը» խմբում առաջին տեղը գրավեց խփած ու բաց թողած գոլերի ավելի լավ հարաբերակցության շնորհիվ։
Այսպիսով, ՊՍԺ-ն ու «Բոտաֆոգոն» մրցաշարի 1/8 եզրափակիչում են։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
87’ Goal for @Atleti! ⚽️
— DAZN Football (@DAZNFootball) June 23, 2025
Griezmann steps up when they need him most 🔥
Can @Atleti pull it off?
Watch the @FIFACWC | June 14 – July 13 | Every Game | Free | https://t.co/i0K4eUtwwb | #FIFACWC #TakeItToTheWorld #ATMBOT pic.twitter.com/jnK1FieCA1