ԱԱԱ. Ալ Իթիհադը խոշոր հաշվով հաղթեց Օքլենդ Սիթիին 
Սաուդյան Արաբիայում մեկնարկեց Աշխարհի ակումբային առաջնության 2023 թ. խաղարկությունը։
Մրցաշարի առաջին փուլում մրցաշարն ընդունող երկրի չեմպիոն «Ալ Իթիհադը» մրցեց Նոր Զելանդիան ներկայացնող «Օքլենդ Սիթիի» դեմ` հաղթելով 3:0 հաշվով։
Տանտերերի գոլերը խփեցին Ռոմարինիոն, Նգոլո Կանտեն ու Կարիմ Բենզեման։
Այսպիսով, «Ալ Իթիհադը» պայքարը կշարունակի մրցաշարի 1/4 եզրափակիչում և կմրցի Եգիպտոսը ներկայացնող «Ալ Ահլիի» դեմ։
Հավելենք, որ մրցաշարի մյուս 1/4 եզրափակիչում միմյանց դեմ մրցելու են «Լեոնը» (Մեքսիկա) և «Ուրավան» (Ճապոնիա)։
Ավելացնենք, որ Չեմպիոնների լիգայի և Լիբերտադորեսի գավաթի գործող հաղթողներ «Մանչեսթեր Սիթին» ու «Ֆլումինենսեն» պայքարն սկսելու են կիսաեզրափակիչից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am