Ա՜յ քեզ Լեսթեր?
Մեկնարկել է Անգլիայի պրեմիեր լիգայի 10-րդ տուրը։ Մեկնարկային տուրում իրար դեմ էին դուրս եկել «Սաութհեմպտոնն» ու «Լեսթերը»։
Հանդիպումը բավականին անսպասելի ընթացք ունեցավ։ «Լեսթերը» պարզապես քարը քարի վրա չթոզեց «սրբերին»` տանելով 0:9 հաշվով հաղթանակ։
Չնայած, պետք է նշենք, որ տանտերերի կազմում 12-րդ րոպեին կարմիր քարտի արժանացավ Ռայան Բերտրանը։
«Աղվեսների» կազմում հեթ-տրիկի հեղինակներ դարձան Այոսե Պերեսն ու Ջեյմի Վարդին, մեկական անգամ էլ աչքի Յուրի Տիլեմանսը, Բեն Չիլվելը և Ջեյմս Մեդիսոնը։
Այս հաղթանակից հետո Բրենդան Ռոջերսի սաները վաստակեցին 20 միավոր և բարձրացան 2-րդ հորիզոնականն, իսկ «Սաութհեմպտոնը» 8 միավորով 18-րդն է։
# ԱՊԼ, Լեսթեր, Սաութհեմփթոն