🇫🇷Ֆրանսիայի գավաթ. Նիցցան պայքարից դուրս թողեց ՊՍԺ-ին🎥
Ֆրանսիայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ մրցեց «Նիցցայի» դեմ։
Հանդիպման մեծ մասում Մաուրիսիո Պոչետինոյի սաներն ունեին տարածքային առավելություն, սակայն այդպես էլ չկարողացան կոտրել հյուրերի դիմադրությունը։
Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից հետո «Պարկ դե Պրենս» մարզադաշտի լուսատախտակին վառվում էր 0:0 հաշիվը։
Ըստ Ֆրանսիայի գավաթի կանոնադրության` եթե հանդիպման հիմնական ժամանակն ավարտվում է ոչ-ոքի արդյունքով, մրցող կողմերն անմիջապես իրացնում են 11-մետրանոցներ։
«Վիճակախաղում» ավելի դիպուկ գտնվեցին «Նիցցայի» ֆուտբոլիստները` հաղթելով 6:5 հաշվով։
Վճռորոշ դարձան Լեանդրո Պարեդեսի և Խավի Սիմոնսի վրիպումները, որոնց հարվածներից հետո «Նիցցային» փրկեց դարպասապահ Մարցին Բուլկան։
Հատկանշական է, Բուլկայի տրանսֆերային իրավունքները պատկանում են հենց ՊՍԺ-ին. 22-ամյա դարպասապահը «Նիցցայում» հանդես է գալիս վարձավճարով։
Այսպիսով, Քրիստոֆ Գալտյեի թիմը պայքարից դուրս թողեց «Փարիզին», նվաճեց Ֆրանսիայի գավաթի 1/4 եզրափակիչի ուղեգիր, որի շրջանակում փետրվարի 8-ին կմրցի «Մարսելի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լեանդրո Պարեդես, Խավի Սիմոնս, Մաուրիսիո-Պոչետինո, Նիցցա, ՊՍԺ, Քրիստոֆ Գալտյե, Ֆրանսիայի-Գավաթ