Ֆրենկի դե Յոնգը բաց կթողնի Եվրո-2024-ը
«Բարսելոնայի» և Նիդերլանդների հավաքականի կիսապաշտպան Ֆրենի դե Յոնգը բաց կթողնի Եվրո-2024-ը։
Այդ մասին հայտնել է Նիդերլանդների թագավորական ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը։
27-ամյա ֆուտբոլիստը լքել է հավաքականի ճամբարը և վերադարձել «Բարսելոնա»` շարունակելու ապաքինումը։
Դե Յոնգն ապրիլի 21-ից ապաքինվում է կոճի վնասվածքից և չի հասցրել օպտիմալ մարզավիճակ հավաքել, այդ պատճառով Նիդերլանդների հավաքականի մարզչական շտաբը որոշել է ռիսկի չդիմել։
Նշենք, որ Դե Յոնգը Նիդերլանդների հավաքականում 54 խաղում խփել է 2 գոլ, կատարել 6 ասիստ։
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունը մեկնարկելու է հունիսի 14-ին։ «Նարնջագույնները» մրցաշարում ընդգրկված են D խմբում և մրցելու են Ֆրանսիայի, Ավստրիայի ու Լեհաստանի հավաքականների դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Գերմանիա-2024, Եվրո-2024, Եվրոպայի առաջնություն, Հոլանդիայի հավաքական, Նիդեռլանդների թագավորական ֆուտբոլային միություն, նիդեռլանդների հավաքական, Ֆրենկի-դե-Յոնգ