Ֆրանսիայի մղձավանջը շարունակվում է. «եռագույնները» սեփական հարկի տակ պարտվեցին Խորվաթիային🎥
Ազգերի լիգայի A դիվիզիոնի 1-ին խմբի 4-րդ տուրում` Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում, միմյանց դեմ մրցեցին Ֆրանսիայի ու Խորվաթիայի հավաքականները։
Առաջ ընկնելով` նշենք, որ Դիդիե Դեշամի թիմը չորրորդ հանդիպումն անընդմեջ չկարողացավ հաղթանակ տոնել Ազգերի լիգայի ընթացիկ խաղարկության շրջանակում։
Դեռ ավելին` խորվաթները 5-րդ րոպեին Լուկա Մոդրիչի դիպուկ իրացրած 11-մետրանոցի շնորհիվ բացեցին խաղի հաշիվն ու այն պահեցին մինչև վերջ։
Հանդիպման հերոսներից դարձավ «շախմատայինների» դարպասապահ Իվիցա Իվուշիչը, ով կատարեց 5 սեյվ։
Այսպիսով, Զլատկո Դալիչի թիմն առավելության հասավ 1:0 հաշվով։
Նշենք, որ Խորվաթիայի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ հաղթեց Ֆրանսիային։
Հավելենք, որ A դիվիզիոնի 1-ին խմբում կայացավ ևս մեկ հանդպում.
Դանիա 2:0 Ավստրիա
Խումբը 4-րդ տուրից հետո ունի հետևյալ տեսքը.
- Դանիա – 9 միավոր
- Խորվաթիա – 7 միավոր
- Ավստրիա – 4 միավոր
- Ֆրանսիա – 2 միավոր
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ազգերի լիգա, Դիդիե Դեշամ, Զլատկո Դալիչ, Իվիցա Իվուշիչ, Լուկա-Մոդրիչ, Խորվաթիայի հավաքական, Ֆրանսիայի հավաքական