Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակում երկու փոփոխություն է տեղի ունեցել
Ֆրանսիայի հավաքականն սկսել է մարզական հավաքը և պատրաստվում է առաջիկա առաջիկա հանդիպումներին։
«Եռագույնների» նախնական հայտացուցակում ընդգրկվել էին նաև պաշտպաններ Ժյուլ Կունդեն («Բարսելոնա») և Դայո Ուպամեկանոն (»Բավարիա»), սակայն երկու ֆուրբոլիստներն էլ վնասվածք են ստացել և չեն միացել հավաքին։
Ֆրանսիայի հավաքականի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ուպամեկանոյի փոխարեն հրավիրվել է «Չելսիի» պաշտպան Աքսել Դիսասին։
Կունդեին էլ «եռագույնների» կազմում կփոխարինի «ազնվականների» ևս մեկ պաշտպան` Մալո Գուստոն, ով առաջին անգամ է հրավիրվում Ֆրանսիայի հավաքական։
Նշենք` արդեն հայտնի է դարձել, որ Ժյուլ Կունդեն վնասվածքի պատճառով բաց կթողնի նվազագույնը 1 ամիս։
Հավելենք, որ Ֆրանսիայի հավաքականը Եվրո-2024-ի որակավորման փուլի շրջանակում հոկտեմբերի 13-ին կմրցի Նիդեռլանդների դեմ, իսկ հոկտեմբերի 17-ին ընկերական հանդիպում կանցկացնի Շոտլանդիայի հետ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դայո Ուպամեկանո, Եվրո-2024, ընկերական-հանդիպումներ, Ժյուլ Կունդե, Ֆրանսիայի հավաքական