Ֆրանսիայի գավաթ. ՊՍԺ-ն ջախջախիչ հաղթանակով 1/16 եզրափակիչ է դուրս եկել 🎥
Ֆրանսիայի գավաթ. ՊՍԺ-ն ջախջախիչ հաղթանակով 1/16 եզրափակիչ է դուրս եկել 🎥
21/12/2025 - 12:13

Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում «Պարի Սեն-Ժերմենը» հյուրընկալվելիս 4:0 հաշվով ջախջախել է 5-րդ դիվիզիոնը ներկայացնող «Ֆոնտենեյին»։

Փարիզյան գրանդից դուբլ է գրանցել Գոնսալու Ռամուշը, մեկական անգամ էլ աչքի են ընկել Դեզիրե Դուեն և Ուսման Դեմբելեն։

«Ոսկե գնդակի» դափնեկիր Դեմբելեն նախորդ գոլը խփել էր 2 ամիս առաջ` Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի երրորդ տուրում գրավելով «Բայերի» (7:2) դարպասը։

Նախորդ երկու տարիների Ֆրանսիայի գավաթակիրը դուրս է եկել 1/16 եզրափակիչ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025