Ֆրանսիական ֆուտբոլի գլխավոր ծագող աստղը ցանկանում է տեղափոխվել Ռեալ

Ֆրանսիական ֆուտբոլի գլխավոր ծագող աստղը ցանկանում է տեղափոխվել Ռեալ

23/06/2024 - 11:15

Ֆրանսիական «Լիլի» կենտրոնական պաշտպան Լենի Յորոն ցանկանում է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալի» կազմում։

As-ը գրում է, որ 18-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը», ՊՍԺ-ն և հենց «Ռեալը»։

Երիտասարդ ֆուտբոլիստն իր տրանսֆերը գնել ցանկացող մյուս ակումբներին արդեն հայտնել է, որ մտադիր է կարիերան շարունակել իսպանական գրանդի կազմում։ Յորոն հուսով է, որ «արքայական» ակումբն այժմ կարագացնի իրեն ձեռք բերելու գործընթացը։

«Լիլը» համովզել է, որ չի կարողանալու իր շարքում պահել ֆրանսիացի ֆուտբոլիստին, որի գործող պայմանագիրն ավարտվում է 2025 թ. հունիսի 30-ին։ Այժմ ակումբը նրա տեղափոխության վերաբերյալ պաշտոնական առաջարկների է սպասվում։ «Շները« հուսով են, որ Յորոյի տրանսֆերի վաճառքից կվաստակեն նվազագույնը 40 մլն եվրո` չնայած ի սկզբանե ֆուտբոլիստի հրաժարագինը եղել է 100 մլն եվրո։

Հաղորդվում է, որ Յորոյի տրանսֆերը ձեռք բերելու հարցում առաջինը քայլեր ձեռնարկել է ՊՍԺ-ն։ Փարիզյան ակումբի նախագահ Նասեր Ալ Խեյաֆին հավանական գործարքի հարցում բանակցել է ֆուտբոլիստի ներկայացուցիչների ու «Լիլի» սեփականատիրոջ հետ, սակայն այդ հարցում հաջողության չի հասել։

Նշենք, որ Լենի Յորոն համարվում է ֆրանսիական ֆուտբոլի գլխավոր ծագող աստղը։ Նա «Լիլի» մանկապատանեկան դպրոցի սան է։ Պաշտպանն ակումբի հիմնական թիմում 60 խաղում խփել է 3 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023