«Ֆրայբուրգի» դարպասապահի անհավատալի ռեկորդը Բունդեսլիգայում 📸
«Ֆրայբուրգի» դարպասապահ Նոա Աթուբոլուն անհավատալի ռեկորդ է գրանցել Գերմանիայի Բուդնեսլիգայում, հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։
23-ամյա դարպասապահն առաջնությունում 5 անընդմեջ 11-մետրանոց է հետ մղել։
Աթուբոլուն իր շարքն սկսել է դեռ 2024թ. մայիսի 18-ին, երբ «Ունիոն Բեռլինի» դեմ խաղում (1:2) հետ է մղել միանգամից երկու 11-մետրանոց. նշակետից վրիպել են Յոսիպ Յուրանովիչն ու Կևին Ֆոլանդը։
2024թ. դեկտեմբերի 21-ին «Բայերի» դեմ խաղում (1:5) գերմանացի դարպասապահը թույլ չի տվել աչքի ընկնել Ֆլորիան Վիրցին։
2025թ. փետրվարի 21-ին Աթուբոլուն հետ է մղել «Վերդերի» հարձակվող Անդրե Սիլվայի 11-մետրանոցը։
5-րդ անընդմեջ ու ռեկորդային 11-մետրանոցը նա նույնպես հետ է մղել «Վերդերի» դեմ խաղում (3:0)։ 2025թ. սեպտեմբերի 20-ին երիտասարդ դարպասապահը հաղթող է դուրս եկել Ռոմանո Շմիդտի հետ դիմակայությունում։
Նոա Աթուբոլուն 2015 թվականից հանդես է գալիս «Ֆրայբուրգի» համակարգում և ակումբի հիմնական թիմում 80 խաղից 28-ում դարպասն անառիկ է պահել։
Յուլիան Շուստերի գլխավորած թիմը Բունդեսլիգայի 2025/26 մրցաշրջանում 4 խաղում 6 միավոր է վաստակել և 7-րդ տեղում է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բունդեսլիգա, Յուլիան Շուստեր, Նոա Աթուբոլու, Ֆրայբուրգ